Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ի դեպ

Ի դեպ
23.09.2026 | 09:57

Տեսաբանների էթնոհոգեբանական և մարդաբանական (անտրոպոլոգիական) հիմնավորումներով՝ ոչ վաղ անցյալի խաշնարած ցեղերը, չլինելով մշակութաստեղծ, չունեն որոշակիացված մշակութային տարածք և, հետևաբար, զուրկ են նման մշակութային կազմակերպող կենսոլորտից: Քանի որ նրանց կյանքն ու փորձը մշակութային գիտակցությամբ չեն մտակարգվում (ռացիոնալացվում), չի ձևավորվում նաև հիմնավոր, նորմավորված բարոյական գիտակցություն․ հետևաբար չի ստեղծվում հանրության կյանք՝ հիշողության ձևով, ինչպես նաև պատմամշակութային ժառանգորդություն:
Նման կենսակերպի արդյունք են ոչ հստակ ու պղտոր բնավորությունը, փոփոխամիտ ու անհաստատ վարքը, մտածողության խառնաշփոթությունն ու քաոսայնությունը: Այդ որակների վերապրուկները կրող զանգվածները սովորաբար դառնում են միջոց արտաքին քաղաքական լայնածավալ նպատակադրումների և գործողությունների համատեքստում:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ